2462 դիտում
16:03 06-02-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ
Մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես:
Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքներն ու, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, սույն աշխատանքները պարտավոր են իրականացնել սեփական միջոցների հաշվին:
Հարկ է նաև նշել, որ արդեն գարնանը տվյալ հատվածներում կիրականացվեն լիարժեք փոսանորոգման աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
21:43 11-01-2016
ժամանակավոր փոսալցման աշխատանքներ կկատարվեն մայրաքաղաքի վարչական շրջաններում
1884 դիտում
15:31 22-02-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները
1509 դիտում
11:18 03-12-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը