3769 դիտում
11:10 22-02-2017
Դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը սուտ է, ամբողջ տեքստը հորինվածք է. ԼՂՀ ՊԲ
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք:
Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
14:00 18-08-2014
Բջջայինի գողին հայտնաբերեցին, իսկ կանխիկ գումարի անհետացումը հորինվածք է` սուտ մատնություն տուժողի կողմից
6337 դիտում
13:06 13-02-2017
ԼՂՀ ՊՆ-ն հերքել է զինուժի կողմից դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ–ի տարածած ապատեղեկությունը
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
931 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար