Բջջայինի գողին հայտնաբերեցին, իսկ կանխիկ գումարի անհետացումը հորինվածք է` սուտ մատնություն տուժողի կողմից
                        Օգոստոսի 13-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել Ն. Խ.-ի տնից բջջային հեռախոս և կանխիկ գումար գողանալու մասին:
Օգոստոսի 16-ին ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը գողացել է 1981 թ. ծնված Սամվել Շ.-ն, իսկ կանխիկ գումարի գողությունը հորինվածք է` սուտ մատնություն Ն. Խ.-ի կողմից:
Նախաքննությունը շարունակվում է:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

