4426 դիտում
10:34 22-02-2017
Սեյրան Օհանյանը չի վաճառել իր առանձնատունը. Վահագնի թաղամասից հերքում են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսում է 3000 դոլարից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել է Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը:
Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե վաճառվե՞լ է արդյոք Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը: «Ոչ, ոչ»,- պատասխանել է աշխատակիցը՝ խուսափելով ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել:
Սեյրան Օհանյանն ինքը մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, բայց այդտեղ ապրում է վարձով: Նա սակայն չէր մանրամասնել, թե յուրաքանչյուր ամիս որքան վարձ է վճարում այդ տան համար:
Ինչպես նշեցինք, այդտեղ առանձնատների ամսական վարձը սկսվում է 3000 դոլարից, և կարելի է չկասկածել, որ Սեյրան Օհանյանը նման առանձնատուն վարձակալած կլինի և ոչ թե առանձնատան բնակարաններից մեկը:
Օհանյանը նաև նշել էր, որ 2008 թվականին Վահագն Հովհաննիսյանն այդ թաղամասում իրեն մի փոքր հողակտոր էր նվիրել, որն այլևս իրենը չէ: Այսինքն` վաճառել է: Աշխատակիցը թերթին նաև փոխանցել է, որ ամենափոքր հողակտորը 650 քմ մակերես ունի, որը վաճառվում է 65.000 դոլարով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19128 դիտում
08:48 12-07-2018
Սեյրան Օհանյանը վերացնում է ապացույցը՝ քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը. «Ժամանակ»
250999 դիտում
20:56 09-07-2020
Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասից հիվանդանոց տեղափոխված 3-ամյա տղան մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով