2257 դիտում
21:21 21-02-2017
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Յուն Բյոնգ-սեն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Յուն Բյոնգ-սեն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև նախորդ քառորդ դարի ընթացքում ձևավորել է ամուր գործընկերություն և հաստատվել է փոխշահավետ համագործակցություն: Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտել երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը և առավել ընդլայնել բարեկամական հարաբերությունները:
Նախարար Բյոնգ-սեն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, մասնավորապես, առևտրի և ներդրումների ոլորտներում: Յուն Բյոնգ-սեն պատրաստակամություն է հայտնում շարունակելու սերտ համագործակցությունը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ առավել ընդլայնելու գործընկերությունը երկու երկրների միջև՝ ընդգրկելով նոր հեռանկարային ուղղություններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
679 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
445 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ