211652_close_icon
views-count93140 դիտում article-date 14:01 21-02-2017

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը վերածել է շիլաշփոթի. նրա հույսն արդարության վերականգնումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արմավիր քաղաքի բնակչուհի, 41-ամյա Վարդիթեր Հայրապետյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ, ըստ իր հայտարարության, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ Բաղդասար Կիրակոսյանի թերի և անփույթ քննչական գործողությունների արդյունքում իր մինուճար 19-ամյա տղայի՝ Սարգիս Հայրապետյանի մահվան գործով քրեական գործը կարճվել է, իսկ հիմնական կասկածյալն ազատվել է քրեական պատասխանատվությունից. «Ես իմ մինուճարին հետ չեմ բերի, սակայն ուզում եմ, որպեսզի մեղավորն արժանի պատիժ ստանա, քանի որ, եթե այս կատարած հանցանքի համար նա պատասխանատվության չենթարկվի, ապա չկա երաշխիք, որ նույն հանցանքը նրա կողմից չի կատարվի։ Ես դիմում եմ խնդրանքով ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որպեսզի սատար կանգնեն ինձ և իրական մեղավորը պատասխանատվության ենթարկվի։ Եթե նայեք քրեական գործին, կտեսնեք, որ քննիչի կազմած գործն ավելի շատ նման է «Կիկոսի մահ»ին. լրիվ հեքիաթ։ Ցուցմունքները 180 աստիճանով փոխված են, և ես կասկածում եմ, որ մեղքի բաժինն ունի նաև քննիչը։ Քննիչը, օգտվելով իմ չքավոր վիճակից, գործը շիլաշփոթ է արել ու իր միսիան համարելով ավարտված՝ կարճել այն»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/18/70671/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2016 թվականի նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վազ 2104 մակնիշի 34 PR 996 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեշատ գյուղից դեպի Տանձուտ գյուղ մտնող ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, իսկ հետո՝ մեկ այլ ծառին: Վթարի հետևանքով 4 հոգուց 3-ին Արմավիրի բժշկական կենտրոն էր տեղափոխել օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի հերթապահ խումբը, մեկին էլ քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել էին նշված բժշկական կենտրոն: Արմավիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել էին, որ վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի Վթարի վայրի տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր