211652_close_icon
views-count3712 դիտում article-date 21:20 19-02-2017

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին: Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, որ Սահմանադրության հանրաքվեի մասին երկխոսությունը թույլ կտա առաջ տանել համատեղ քննարկումների օրակարգը: Ողջունելով խորհրդարանի նախագահին՝ Էլենի Թեոխարիուսը իր տպավորություններն է կիսել այսօրվա այցից առաջնագիծ և նշել, որ տպավորված է զինվորների մոտ տիրող ոգուց: «Այստեղ ես տեսնում եմ բարգավաճում ու առաջընթաց: Եվ հպարտ եմ Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ նրանք ջանք չեն խնայում ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և պետությունը զարգացնելու համար»,-նշել է Էլենի Թեոխարիուսը: Խոսելով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նոր Սահմանադրությամբ առաջնային տեղ է տրվել անվտանգությանը: «Ժողովրդավարությունը և ազատությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինեն»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: «Մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերում են ազատության համար, ամեն ինչ կանեն նաև ժողովրդավարության համար», - արցախցիների կամքի մասին կարծիք է հայտնել ԵԽ պատգամավորը: Հանդիպմանը խոսվել է նաև Կիպրոսի խնդրում վերջերս արձանագրված տեղաշարժերի ու սպասումների մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր