Ղըրղըզստանում ձնահոսքի տակ են մնացել մի քանի տներ. կա 2 զոհ
Ղըրղըզստանի Չոն-Ալայսկի շրջանում ձնահոսքի հետևանքով կա 2 զոհ: Այս մասին հայնտում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ժան-Տիլեք գյուղում ձնահոսքի տակ են մնացել մի քանի տներ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները գյուղի բնակիչների հետ միասնական ուժերով ձյան հաստ շերտի տակից դուրս են բերել 7 հոգու: Նրանցից 5-ը ողջ են: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Ձնահոսքի տակ մնացածներից 2-ը մահացել են: Նրանք երեխաներ են, հայտնում են տեղի Արտակարգ իրավաիճակների նախարարությունից: