211652_close_icon
views-count3741 դիտում article-date 18:38 18-02-2017

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Քննիչի գրադարան» մատենաշարի շնորհանդեսը

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Քննիչի գրադարան» մատենաշարի շնորհանդեսը, որի հեղինակն է իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանը: «Քննիչի գրադարան» միասնական ժողովածուն նախատեսված է թե՛ սկսնակ և թե՛ փորձառու քննիչների, իրավաբան ուսանողների, իրավաբանների, ինչպես նաև՝ այլ բնագավառի ուսանողների և հետաքրքրասեր յուրաքանչյուր մարդու համար։ Մատենաշարը կօգնի քննիչին գտնելու իր աշխատանքային առօրյայում հանդիպող բազմաթիվ գործնական հարցերի պատասխաններ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Հ.Ղարախանյանի աշխատությունը՝ նշելով, որ այն համեմված է հեղինակի և՛ տեսական, և՛ պրակտիկ գիտելիքներով: «Ուսումնասիրել եմ դրանցից յուրաքանչյուրը, այն պրակտիկ աշխատանք կատարող անձի համար կարևոր և գործնական նշանակություն ունեցող աշխատություն է»,- ասել է Աղվան Հովսեփյանը:

Նմանատիպ նյութեր