Արթուր Բաղդասարյանը հրապարակեց ՀՎԿ համամասնական ցուցակի առաջին 7 անձանց անունները
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին 7 անունները՝ նշելով, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելու են որպես մեկ կուսակցություն։
Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, համամասնական ցուցակը կգլխավորի ինքը՝ Ա. Բաղդասարյանը, նրան կհաջորդեն Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը և Արթուր Միսաքյանը։
Համամասնական և տարածքային ցուցակում ընդգրկված է 300 անուն՝ համապատասխանաբար 136 և 164 անձ։ Այն Ընտրական օրենսգրքի թույլատրելի շեմն է։
Կուսակցության հիմնական կարգախոսը կլինի «Քվեարկիր հանուն վերածննդի»։