Պետական կազմակերպությունների տարածքները պիտի օխտիմալացնել կամ նպատակային օգտագործել. Կարեն Կարապետյան
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շենքային տարածքների արդյունավետ օգտագործմանը:
«Պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանում են նորմատիվներին, հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են, կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանն հանձնարարեց գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին, համատեղ աշխատելով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցված շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություններ այդ տարածքների օպտիմալացման և ավելի նպատակային օգտագործման ապահովման վերաբերյալ: