Հալեպի ազատագրումը սիրիական պատերազմի վերջը չէ. Բաշար Ասադ
Հալեպ քաղաքի նկատմամբ սիրիական իշխանությունների կողմից կրկին վերահսկողություն սահմանելը կարևորագույն քայլ է ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն դա դեռևս չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Մեզ դեռ հարկավոր է արմատախիլ անել ահաբեկիչներին նաև Սիրիայի այլ շրջաններում»,-մեջբերել է Սիրիայի նախագահի խոսքը «Եվրոպա 1» ռադիոկայանը։
Ասադը ցավով նշել է, որ դրա համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն։