211652_close_icon

Սիրիական կոնֆլիկտը լուծելն անհնար է, եթե կան երկրներ, որոնք պաշտպանում են ահաբեկչությունը. Բաշար Ասադ

views-count1278 դիտում article-date 18:47 04-10-2015
Սիրիական հակամարտության լուծումն անհնարին է, քանի դեռ մի շարք երկրներ պաշտպանում են ահաբեկչությունը, աջակցում ահաբեկչական խմբավորումներին: Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Պաշտոնական Դամասկոսը կպաշտպանի քաղաքական ցանկացած գործողություն երկրում ահաբեկչության դեմ պայքարի հարցում», -հայտարարել է Սիրիայի նախագահը: Նա նաև հայտարարել է, որ Դամասկոսի համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի ու Իրաքի հետ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանը փրկվի ոչնչացումից: Նրա խոսքով, Իսլամական պետության դեմ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի պայքարի արդյունքում Մերձավոր Արևելքում ահաբեկիչ գրոհայինների թիվը միայն ավելանում էր: Նշենք, որ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը և Սիրիան ավելի վաղ հայտարարել էին Բաղդադում ինֆորմացիոն ընդհանուր կենտրոնի ստեղծման մասին, որը կհամակարգեր ԻՊ-ի դեմ պայքարը: Միաժամանակ, ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան ավելի քան մեկ տարի է, ինչ ԻՊ-ի դեմ պայքար է մղում, բայց անարդյունք:

Նմանատիպ նյութեր