1520 դիտում
10:32 01-10-2014
Ահաբեկչության ստեղծմանը մասնակից երկրները չեն կարող պայքարել դրա դեմ. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Շամհանիի հետ: Այս մասին հայտնել է սիրիական SANA ազգային գործակալությունը: Հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ ահաբեկչության ստեղծմանը մասնակից երկրները չեն կարող պայքարել դրա դեմ.
«Ահաբեկչության դեմ պայքարը չի կարող գտնվել այն երկրների ձեռքում, որոնք նպաստել են ահաբեկչական կազմակերպությունների ստեղծմանն ու նրանց աջակցել են տեխնիկական ու ֆինանսական պլանում»:
Ասադն ընդգծել է, որ ահաբեկիչները տարածում են իսլամական արմատական գաղափարախոսություն, ինչին հովանավորում են տարածաշրջանի մի շարք երկրներ, և որ այդ տարածման դեմ պայքարը պակաս կարևոր չէ, քան՝ բուն ահաբեկիչների դեմ պայքարը, որոնք մահ ու ավերածություն են սփռում տարածաշրջանում, ոչնչացնում են պատմական ժառանգությունը:
Շամհանին իր հերթին հայտարարել է, որ Իրանն ամուր աջակցում է Սիրիային, և դեմ է այն ամենին, ինչը սպառնում է Սիրիայի միասնությանն ու խաղաղությանը:
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
16:49 10-02-2015
Դամասկոսը պատրաստ է պայքարել «Իսլամական պետության» դեմ, բայց դեմ է կոալիցիային. Բ. Ասադ
1538 դիտում
13:32 27-03-2015
Սիրիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսություն սկսել. Բաշար Ասադ
1016 դիտում
14:35 30-03-2015
ԱՄՆ-ի օդային հարվածներից հետո ԻՊ-ի զինյալների թիվն ավելացել է. Բաշար Ասադ
Այս բաժնից
970 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
985 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
967 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել