Ապրիլյան պատերազմի մասնակիցների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թևակոխում։ Ինչպես հայտնի է՝ պատերազմական գործողությունների մասնակից լինելու մասին համապատասխան գրառումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին «անվավեր» նշումով։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Հիշեցնենք՝ երբ խնդիրը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով։ Արդյունքում, ԼՂՀ ՊԲ մի քանի զորամասերի հրամանատարներ նկատողություն ստացան, սակայն զինվորների հարցն այդպես էլ մնում է չլուծված, և նրանք չեն կարող օգտվել որոշակի արտոնություններից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]