1717 դիտում
17:17 12-07-2016
Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին: Հանդիպման առանցքում էին բժշկական օգնության աշխատանքների կազմակերպման, կադրային հագեցվածության, առավել օպերատիվ և համակարգված համագործակցության մշակման, ինչպես նաև այլ հարցեր:
«Այսօր մեր համագործակցությունը թևակոխում է նոր փուլ և մենք պատրաստկամություն ենք հայտնում խորացնել արդեն իսկ սերտ համագործակցությունն ի նպաստ երկու երկրի բնակչության առողջության պահպանման»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանը ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի մի շարք ծառայությունների ղեկավարներին, գլխավոր մասնագետներին: Համագործակցությունը սերտացնելու նպատակով նա հանձնարարեց նախարարության գլխավոր մասնագետներին շարունակել այցերը Արցախ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Հայաստանում իրականացվող կարևոր առողջապահական ծրագրերը ԼՂՀ-ում ներդնելու, նորարարությունները հասանելի դարձնելու ուղղությամբ:
«Մեր համագործակցությունը սկսեց քառօրյա պատերազմի առաջին րոպեներից, կրեց գործնական բնույթ: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ համագործակցությունը շարունակում է նաև խաղաղ օրերին»,- ընդգծեց Կարինե Աթայանը:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով համալրման խնդրին: ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարների ուշադրության կենտրոնում էին համաճարակաբանական իրավիճակին, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող հարցերը:
Հանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանը և Կարինե Աթայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր:
Նպատակ ունենալով պահպանել և բարելավել Հայաստանի և Արցախի բնակչության առողջությունը ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակում, առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում, առողջության պահպանման և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ԼՂՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հնարավորության ստեղծում:
Նշենք, որ ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին և տուժածներին ցուցաբերած բոօժօգության և մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այսօր պարգևատրվեց նախարարության հուշամեդալով:
Պատերազմի ամենթեժ տարիներին զբաղեցնելով Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը Սամվել Գևորգյանը 1971-1977թթ. ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ:
Պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը: Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում: Այսօր էլ բժիշկը շարքում է: Հմուտ վիրաբույժի ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրականացնել է շուրջ 30 ծանր վիրահատություններ:
Նմանատիպ նյութեր
2896 դիտում
20:15 14-11-2016
ԱԻՆ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ նոր փուլ է թևակոխում
4069 դիտում
09:55 16-02-2017
Ապրիլյան պատերազմի մասնակիցների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը