211652_close_icon
views-count5842 դիտում article-date 11:00 14-02-2017

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ գիշերն արձակվել է շուրջ 400 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր