Վարչապետը նոր խորհրդական ունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սամվել Սանամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Սամվել Սանամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»,- ասված է վարչապետի որոման մեջ: