211652_close_icon
views-count2650 դիտում article-date 13:49 30-07-2014

Սահմանադրական դատարանի նախագահը նոր խորհրդական ունի

ՄԻՊ-ի իրավաբանական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու եւ փաստաբանների պալատի անդամ Արամ Վարդևվանյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Վարդավանյանը: Խոսելով ՄԻՊ իրավաբանական վարչությունից դուրս գալու պատճառների մասին՝ ասաց. «Գրեթե 3 տարի աշխատել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Պատիվ ունեմ նշելու, որ այդ տարիների ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ վերհանվել և լուծվել են, մարդկանց խախտված իրավունքներ վերականգնվել են, թերի օրենքներ լրամշակվել են, իսկ մի քանիսը հակասահմանադրական են ճանաչվել: Իմ անձնական որոշումն է եղել ուժերս փորձել այլ ոլորտում՝ ինձ հետ տանելով այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները: Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի համապատասխան կարգադրությամբ ինձ վստահվել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել, մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ արդյունավետ աշխատանքի և ինձ ղեկավար պաշտոն վստահելու համար»: Արամ Վարդևվանյանը նշեց նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին մաղթում է հայրենանվեր, արդյունավետ և հաղթանակներով լի աշխատանք:

Նմանատիպ նյութեր