2135 դիտում
09:01 06-07-2016
Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է հիմնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձևավորվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ` 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր: Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել` 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից և գործել է որպես ընդդիմադիր գործիչ: Խորհրդարանական երկու` 2003-ի և 2007-ի ընտրություներում նա կարողացել է որպես ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով Վանաձորն ընդգրկող ընտրատարածքից ընտրվել պատգամավոր: Վիկտոր Դալլաքյանը մշտապես եղել է խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորներից մեկը:
Ինքը՝ Դալլաքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները, և աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3212 դիտում
10:21 03-09-2016
Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է բացելու. «Հայկական ժամանակ»
5365 դիտում
09:54 01-10-2016
Վիկտոր Դալլաքյանը դուրս կգա ՀՀԿ-ից և կպայքարի Ռուսաստանի ֆինանսավորմամբ. «Ժամանակ»
3159 դիտում
10:51 01-11-2016
Վիկտոր Դալլաքյանը սպասում է Սեյրան Օհանյանի որոշմանը. «Ժամանակ»