Բավարական կոնցեռնը նոր՝ 600 ձիաուժ հզորությամբ BMW M5 կթողարկի
Բավարական կոնցեռնի մասնագետները աշխատում են նոր սերնդի BMW M5 նախագծի շուրջ: Այս մասին հայնտում է car.ru-ն:
Համացանցում արդեն հրապարակվել են նոր մոդելի լուսանկարները:
Նոր մոդելի պրեմիերան, հավանաբար, տեղի կունենա այս տարվա աշնանը կայանալիք ավտոշոուի շրջանակներում՝ Ֆրանկֆուրտում:
Հայտնի է, որ 4,4 լ ծավալով V8 շարժիչը 600 ձիաուժ հզորություն կապահովի: