Անգլիայի դպրոցներում կիբերանվտանգության դասեր կանցկացվեն
Անգլիայի դպրոցներում այսուհետ կիբերանվտանգության դասեր կառաջարկվեն խելացի աշակերտներին։ Նպատակը պետությունը հաքերային հարձակումներից պաշտպանող պոտենցիալ փորձագետներ գտնելն է ու զարգացնելը, հաղորդում է BBC-ն։
Երկրի կառավարությունը հայտարարել է, սկզբում կհրավիրվեն 14 տարեկան շուրջ 6000 դպրոցականներ։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերից շաբաթական 4 ժամ կմասնակցեն հատուկ դասընթացների։
Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար։ Իսկ պետությունը կծախսի մոտ 25 մլն դոլար։
Հետագայում ծրագրվում է ամենահեռանկարային ուսանողներին համալսարանական պարգևատրումներ հանձնել և նշված բնագավառում աշխատանք առաջարկել։