Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը և ընթացիկ հարցեր