slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բողոքի ցույց է կազմակերպվել ՀՀ–ում Բելառուսի դեսպանատան դիմաց
211652_close_icon

Բողոքի ցույց է կազմակերպվել ՀՀ–ում Բելառուսի դեսպանատան դիմաց

views-count1925 դիտում article-date 17:28 08-02-2017
Հայաստանի հանրապետությունում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու համար: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է ԱԳՆ-ի մակարդակով դատապարտել Բելառուսի վարած քաղաքականությունը: «Կրկին անգամ վերահաստատվում է այն փաստը, որ ՀԱՊԿ շրջանակներում, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի նկատմամբ բարեկամական դրսևորում չկա: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ, Բելառուսն էլ միշտ դեմ է քվեարկում Հայաստանին»,- ասաց Էդմոն Մարուքյանը, հավելելով,- «Մեր դեսպանը պետք է ետ կանչվի Բելառուսից: Մենք նման նախադեպ ունենք, երբ Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջանին, մեր հարաբերությունները խզվեցին։ Բելառուսի դեպքում, եթե անգամ հարաբերությունները չեն խզվում, ապա պետք է բողոք հնչեցնել և նվազագույնը այն պետք է լինի, որ Բելառուսի դեսպանին ժամանակ տանք, որ Հայաստանից գնա»: Ցույցին մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որն ասաց. «Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը ՀՀ նկատմամբ ձևական է, չի կարող ՀՀ անվտանգության ապահովման գործոն լինել»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ «Ելք» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին ու սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ: Հիշեցնենք, որ հայտնի բլոգերը, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը: Բլոգերը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:

Նմանատիպ նյութեր