Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Փակ են Բերդ-Ճամբարակ, Բլագոդարնոե-Կաթնառատ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[/color]
Արարատի մարզում (բացառությամբ Վեդի քաղաքի) առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
***
[b]
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b]
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: