1392 դիտում
16:10 08-02-2017
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Ժ.Սեֆիլյանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել
ՀՀ գլխավոր դատախզությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ժիրայր Սեֆիլյանի կալանքի պայմանների խստացման վերաբերյալ 2017թ. փետրվարի 7-ի մամուլի հրապարակումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանցում նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգայց է կատարվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:
Ստուգայցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանը 2016թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ընդունվելուց և նույն օրը բնակելի գոտու համապատասխան խուց տեղափոխվելուց հետո, այլ վայր չի տեղափոխվել և այնտեղ է պահվում մինչ օրս:
Ժ. Սեֆիլյանի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում վերջինիս նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել, մասնավորապես՝ նա կարգապահական տույժի չի ենթարկվել: Դատախազի հարցադրմանը Ժ.Սեֆիլյանը պատասխանել է, որ որևէ խնդիր կամ բողոք՝ կապված իր պահման պայմանների, այդ թվում՝ ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունների և խցի կենցաղային պայմանների հետ, չունի:
Նշված ստուգայցի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն»:
Նմանատիպ նյութեր
2590 դիտում
19:41 09-01-2018
ՀՀ ՏԿՏՏ նախարարությունը դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում
Այս բաժնից
460 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
478 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները