211652_close_icon
views-count2299 դիտում article-date 18:53 07-02-2017

Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը ներկայացնում է «Որոնում» ծառայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում է «Որոնում» ծառայությունը: Ծառայության շրջանակներում իրականացվում է աղետների, հակամարտությունների, տնտեսական խորը ճգնաժամերի, արտագաղթի կամ ներգաղթի հետևանքով կազմալուծված ընտանիքների անդամների որոնում և կապի վերականգնում, զոհվածների շիրիմների վայրը հաստատող փաստաթղթերի որոնում և հայտնաբերում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համակենտրոնացման ճամբարներում և հարկադիր աշխատանքային գաղութներում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի որոնում, փաստաթղթերի (աշխատանքային, ուսումնական գործունեության վերաբերյալ տեղեկանքներ և այլն) կորստի դեպքում կրկնօրինակների տրամադրման աջակցություն, Կարմիր խաչի ուղերձների միջոցով կապի հաստատման աջակցություն: Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում» ծառայությունը տարեկան ստանում է մոտ 40-50 հայտ, որոնց մեծամասնությունը փակվում է դրական արդյունքով: Մանրամասները՝ կից տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր