211652_close_icon
views-count9578 դիտում article-date 10:44 07-02-2017

ՀՀԿ ցուցակում հայտնվելու գինը՝ «մի միլիոն». «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու վերաբերյալ հարցին՝ գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Էսի խմբակային գործ ա, ես հո իմ գլխու չեմ, գնամ ասեմ՝ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»: «ՉԻ» - Սեյրան Սարոյանն իրեն հատուկ անմիջականությամբ շատ ճշգիտ գնահատական է տվել ՀՀԿ գործողություններին՝ «խմբակային»: Երևի «02 ոստիկանական լրատու» շատ է նայում ու հասկացել է, որ այն, ինչով զբաղված է ՀՀԿ-ն, հենց խմբակային է: Իսկ խմբակայինն, ի դեպ, միշտ և բոլոր ժամանակներում համարվել է ծանրացուցիչ հանգամանք: Այլ հարց է, որ առավել ծանր պատիժ սովորաբար սահմանվում է խմբակի պարագլխի (կազմակերպիչների) համար, իսկ շարքային անդամները (նրանք, որոնք «հո իրանց գլխու չե՞ն») թեթև պատժաչափերով գլուխները պրծացնելու շանս են ունենում: Ի դեպ, գեներալը նաև ՀՀԿ ցուցակում հայտնվելու գինն է բերնից թռցրել՝ «մի միլիոն»: Բնականաբար՝ դոլար: Ըստ երևույթին հենց այդքան է «օբշչակի» ադամավճարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր