1953 դիտում
22:08 06-02-2017
Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ
Այսօր՝ փետրվարի 6-ին, դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Վարչապետին շնորհավորելով նշանակման և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Դեսպանը կարևորեց այդ կապերի փոխլրացման և ամրապնդման նպատակով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը, զբոսաշրջության խթանումը: Ընգծվեց բարձրաստիճան փոխայցելություններին պարբերականություն հաղորդելու կարևորությունը:
Դեսպանը ներկայացրեց Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումները՝ ուղղված գործարարության համար առավել դյուրին պայմանների ստեղծմանը, ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանը:
Անդրադարձ կատարվեց Հայաստանում արդյունավետ գործունեություն իրականացնող լիբանանյան ընկերությունների դրական փորձառությանը և դրա հանրայնացման անհրաժեշտությանը:
Նշվեց վերջին տարիներին զբոսաշրջության ծավալների ընդլայնումը, այդ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարային լինելու հանգամանքը:
Վարչապետ Հարիրին ևս կարևորեց երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր կառավարության գործունեության շրջանակներում նախապատվություն տալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, խոստանալով ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:
Կողմերը քննարկեցին 2017թ. hայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գումարելու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
20:45 13-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ
1326 դիտում
22:54 14-02-2019
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ
Այս բաժնից
511 դիտում
20:28 30-04-2024
Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ
553 դիտում
20:02 30-04-2024
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունք