211652_close_icon
views-count8673 դիտում article-date 11:27 06-02-2017

Հեմոդիալիզը ՀՀ քաղաքացիների համար անվճար է՝ 0 դրամ. քաղաքացին ահազանգում է

Ընթերցողներից մեկը նամակ է հղել՝ ուղղված կառավարությանը, որում իր դժգոհությունն է արտահայտում և բարձրաձայնում հիվանդաների բուժսպասարկման հարցում ՀՀ Առողջապահության նախարարության անբացատրելի ձգձգումների, ինչպես նաև երկակի նախաձեռնությունների վերաբերյալ; Նամակում, մասնավորապես, ասված է. «Ս​ույն թվականի հունվարից ախտորոշվել եմ երիկամային անբավարարության հիվանդ և Հայաստանում հիվանդությանս միակ հնարավոր բուժումը հեմոդիալիզն է։ Արդյունքում արդեն 1 ամիս է, ինչ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ստանում եմ համապատասխան բուժում։ Այս նամակով ներկայացնում եմ իմ դժգոհությունը հեմոդիալիզ ընդունող հիվանդների նկատմամբ Առողջապահության նախարարության անբացատրելի ձգձգումների, ինչպես նաև երկակի նախաձեռնությունների վերաբերյալ։ Այժմ ավելի հանգամանալից բացատրեմ իրողությունը։ Ըստ ՀՀ կառավարության՝ 2004 թվականին ընդունված և վերջնական փոփոխությունների ենթարկված՝ 26 դեկտեմբերի 2013 թվականի [url=http://www.arlis.am/documentview.aspx?docid=88089]N 1515-Ն որոշման[/url], որը վերաբերում է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆը ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆը, հեմոդիալիզի ծառայությունը ՀՀ քաղաքացիների համար դասվում է երաշխավորված անվճար բժշկական օգնության շարքին։ Սակայն այս բավականին պարզ բացատրված օրենքը խախվում է նախարարության կողմից։ Ոչ միայն ինձ, այլև թվով 16 և ավելի երիկամային հիվանդների գրավոր մերժողական պատասխաններ են ուղարկվել հիվանդանոցներ, որի արդյունքում, տրամաբանական է, որ հիվանդանոցները հիվանդներից պահանջում են համապատասխան բուժման ծառայության վճարները։ Այն դեպքում, երբ հիվանդները ունեն հաշմանդամության կարգեր ու անկարող են շաբաթվա երեքանգամյա հեմոդիալիզի սեանսերի համար 75,000 ՀՀ դրամ վճարել։ Մյուս կողմից՝ Առողջապահության փոխնարար Տիգրան Սահակյանը հորդորում է, որ պետք է որոշ անորոշ ժամանակ վճարումներ կատարել, մինչև նախարարը հենց ինքը հաստատի անվճար բուժման մասին որոշումը։ Նորից հիշեցնեմ, որ ոչ մի վճարման կամ նախարարի ստորագրության կարիք անգամ չկա, հեմոդիալիզը ՀՀ քաղաքացիների համար անվճար է՝ 0 դրամ, և անօրինական է որևէ քանակի գումար պահանջել։ Հավելեմ, որ ոչ միայն փոխնախարարը, այլև կից կառույցների պետերը ՝ օրինակ՝ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն անկարող են իրագործել ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշումները։ Բառացիորեն, Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ լուծումը ժամանակատար է, դիմեք վարչապետին։ Այստեղից հարց է առաջանում՝ նախարարության դերը չէ՞ հենց քաղաքացու հարցը ներկայացնել վարչապետին։ Այսպիսի խնդիրը, որոնք ամենակարևորն են, քանի որ վերաբերում են առաջնահերթ առողջապահական ոլորտին ու քաղաքացու կյանքին, դառնում են դժգոհությունների ու արտագաղթի համար պարարտ հող։ Կարծում եմ, որ սխալ է խնդրել այն, ինչ օրինական է, այդ պատճառով էլ ես ակնկալում եմ Ձեր հետևողական վերաբերմունքը՝ մարդկային կյանքին առնչվող հարցի անհապաղ լուծման վերաբերյալ։ Շուտափույթ պատասխանի ակնկալիքով՝ ՀՀ քաղաքացիներ»։

Նմանատիպ նյութեր