211652_close_icon

Աֆղանստանի գյուղերից մեկին վրա հասած ձնահոսքը 45 մարդու կյանք է խլել

views-count4279 դիտում article-date 12:19 06-02-2017
Աֆղանստանի Նուրիստան նահանգի լեռնային Հաֆասի գյուղին վրա հասած ձնահոսքի հետևանքով 45 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն։ Գյուղը գտնվում է Պակիստանի հետ սահմանին։ Նահանգապետ Հաֆիզ Աբդուլ Քայումի խոսքով՝ տուժել է 11 մարդ, իսկ վերջին մի քանի օրերին ձնահոսքերը երկրի արևելյան հատվածում հաճախակի են դարձել ու ավելի ուժեղ։ Փրկարարները շարունակում են ձյան տակ մնացած մարդկանց որոնողական աշխատանքները։ Արգելափակվել են նաև դեպի 500 բնակիչ ունեցող գյուղ տանող ճանապարհները։

Նմանատիպ նյութեր