Ֆրանսիական Ալպերում ձնահոսքը 2 մարդու կյանք է խլել. 5 դպրոցական անհետ կորած է համարվում
Ֆրանսիական Ալպերում` Լե-Դեզ-Ալպ դահուկային հանգստավայրում, ձնահոսքի հետևանքով կա 2 զոհ` 14-ամյա դպրոցական և ուկրաինացի զբոսաշրջիկ: Այս մաիսն հայտնում է BBC-ն:
Ձնահոսքի ծուղակում են հայտնվել Լիոնից ժամանած 9 դպրոցական և նրանց ուսուցիչը: Նրանցից 5-ը անհետ կորած են համարվում: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:
Այս պահին հայտնի, որ տուժածներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ ականատեսների` ձնահոսքի առաջացման պատճառը եղել են դահուկորդները: