211652_close_icon
views-count4719 դիտում article-date 17:09 05-02-2017

Արգելափակվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Փետրվարի 5-ին, ժամը 15.00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նոր թաղամասի 3-րդ փողոցի վերջնամասում արգելափակումից դուրս են բերել Mercedes E320 մակնիշի 23 DE 609 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Պ.):

Նմանատիպ նյութեր