Արգելափակվել է ավտոմեքենա․ օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 4-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանից դեպի անտառ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nisan Terrano մակնիշի 03 UU 098 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.) և (2 ուղևոր):