Ֆրանսիայում ձնաբուքը մի քանի հարյուր հազար տուն է թողել առանց էլեկտրականության
Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածին վրա հասած ձնաբքի պատճառով առանց էլեկտրականության են մնացել շուրջ 237.000 բնակելի տներ, հաղորդում է Le Figaro թերթը։
Թերթի տվյալներով՝ քամու ուժգնությունը հասել է ժամում 146 կմ-ի։ Առավել շատ տուժել են Պիկարդիա, Նորմանդիա և Նո-Պա-դե-Կալե շրջանները։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուի խոսքով՝ հազարից ավելի մարդ տարհանվել է։ Երկրի 11 շրջաններում հայտարարվել է ձնաբքի վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Տեղի օդերևութաբանների փոխանցմամբ՝ եղենակը պետք էր լավանա այսօր երեկոյան։