5216 դիտում
10:45 04-02-2017
«Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս բարեկամներիցս մեկը պատմեց, որ մի փորձառու քաղաքական գործիչ, որն այդ պահին պատգամավոր չէր, իր մոտ էր հրավիրել բարեկամիս և սկսել իր սովորական, 25 տարվա հանգերգը՝ «պետք է մի բան անել, որ այս երկիրը...» և այլն։ Բարեկամս ընդհատել է այդ ձանձրալի մենախոսությունը և ասել՝ «ուզում ես պատգամավո՞ր դառնալ, ես քեզ իմ ուժերի չափով կօգնեմ, բայց «երկիրը» դրա հետ մի խառնիր»։
Իսկապես, կան մարդիկ, որոնք թեկուզ մի գումարման պատգամավոր լինելով՝ այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մանդատի։ Պատճառները հասկանալի են։ Նախ՝ ամեն տեղ չէ, որ 600 հազար դրամ աշխատավարձ են տալիս, իսկ դրա դիմաց դու կարող ես գրեթե ոչ մի բան չանել։
Երկրորդ՝ «երկրի հզորների» և օլիգարխների կողքին պտտվելը բարոյական բավարարվածություն է պատճառում։ Եվ վերջապես՝ դա հնարավորություն է տալիս միջնորդելու տարբեր տնտեսական հարցերով։ Ընդ որում, դա անում են թե իշխանամետ և թե ընդդիմադիր պատգամավորները։
«Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում: Մարդիկ, որոնք «օտ ի դո» օգտվել են 25 տարի գոյություն ունեցող անարադար համակարգից, այսօր հանկարծ որոշեցել են պայքարել արդարության համար: Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով թոշակառուները, ինչպես նաև աշխատավարձով ապրող հազարավոր մարդիկ այսօր ստիպված են ամեն օր լրջագույն սոցիալական խնդիրներ լուծել կամ գնալ երկրից, խոսում են աղքատության և արտագաղթի մասին»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3770 դիտում
10:52 20-09-2017
Լացակումած պոպուլիզմից դեպի պրագմատիկ նպատակներ հետապնդող աշխատանք. «Առավոտ»
2687 դիտում
11:01 09-11-2019
Հայոց լեզու դասավանդելու խնդիրը պետք է քննարկել ոչ թե լացակումած, այլ գործնականորեն․ «Առավոտ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1753 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»