211652_close_icon
views-count3476 դիտում article-date 19:06 03-02-2017

Գյումրիում 7 քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Քրեական գործը հարուցվել է 2016 թվականի հունիսի 25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներ Խ. Պ.-ի, Հ. Ա.-ի, Տ. Դ.-ի նկատմամբ յոթ քաղաքացիների կողմից առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ: ՀՀ ՔԿ-ում կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել փաստական հանգամանքներ, որոնցից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության քննիչի վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ՝ պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ:

Նմանատիպ նյութեր