Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ն լքելու մտադրություն չունի
«Յուրաքանչյուր կուսակցական ինքն է որոշում՝ ում հետ շարունակել իր քաղաքական ճանապարհը»,- Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից հեռացածներին։
«Ես ՀՀԿ անդամ եմ և որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ շարունակում եմ իմ գործունեությունը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ ինքը ՀՀԿ-ն լքելու մտադրություն չունի: