Կիմ Չեն Ինը պաշտոնից հեռացրել է հետախուզության ղեկավարին. ԶԼՄ-ներ
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը պաշտոնանկ է արել երկրի հետախուզական վարչության ղեկավար Կիմ Վոն Հոնին, ում կասկածում է ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ, տեղեկացնում է Ronhap գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ նախկին ղեկավարին Կիմ Չեն Ինը ոչ միայն հեռացրել է պաշտոնից, այլ նաև իջեցրել նրա զինվորական աստիճանը։ Վերջինիս մեղադրում են նաև կաշառակերության մեջ։
2016 թվականին Կիմ Չեն Ինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ երկրի քաղաքացիներին արգելվում է հեգնանքով խոսել երկրի իշխանությունների մասին։