211652_close_icon
views-count2414 դիտում article-date 18:57 02-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 1-ից 2-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 3-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրանյութի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 21, խարդախության 5, հարկերից խուսափելու 3, խուլիգանության 1, յուրացման և շորթման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր