211652_close_icon
views-count2258 դիտում article-date 16:49 02-02-2017

Մշակվել է Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց. ՀՀ ԱՆ

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց: Ուղեցույցի նպատակն է ապահովել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության միասնական մեկնաբանումը, իրազեկել երեխաներին, ծնողներին ու տվյալներ մշակողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին և բարձրացնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության մակարդակը: Ուղեցույցում ներկայացված են երեխաների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքները և տվյալներ մշակողների պարտականությունները, ուսումնական հաստատություններում, համացանցում և զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները և երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր