211652_close_icon
views-count2274 դիտում article-date 15:55 02-02-2017

ՀՀ կառավարություն կներկայացվի ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել է 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն ընկերությունների տնօրեններին երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները. Ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների, ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը, ներառյալ՝ նյութական արտադրության ծախսերը, մաշվածությունը, նորոգման ծախսերը, աշխատավարձը, վարչական և այլ ծախսերը, հարկերը և պարտադիր վճարները, ֆինանսական մյուս ծախսերը: «Երեքշաբաթյա ժամկետում ապահովել ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները»,-ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ: «Ծրագրերը ներկայացնում եք խիստ չափանիշներով: Այն ակտիվը, որը վտահել ենք կառավարելու, պետք է ունենա հստակ պատկերացում, թե ինչ արդյունք ենք ակնկալում: Կառավարիչներին պետք է ընտրել այն ծրագրերով, որոնք իրենք առաջարկում են, բաց, հասկանալի ձևով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը :

Նմանատիպ նյութեր