Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ հեռացնել ճամփեզրերին կայանած մեքենաները, որոնք խոչընդոտում են ձնամաքրմանն ու ձնահեռացմանը
Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները:
Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները»։