211652_close_icon
views-count6552 դիտում article-date 19:39 01-02-2017

Սյունիքի, Տավուշի, Արարատի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Դժվարանցանելի են Նոյեմբերյան-Իջևան 19-20 կմ-երի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Զարինջա, Զովասար, Գառնահովիտ, Աշտարակի տարածաշրջանի, Շիրակի մարզի բոլոր գյուղական և Սյունիքի, Վայոց ձորի մարզերի բոլոր ավտոճանապարհները: [/color] Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Սյունիքի, Արարատի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Տավուշի մարզում, բացի Դիլիջան քաղաքից, առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ [color=#CC0000]Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:[/color]

Նմանատիպ նյութեր