Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 31-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 31-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. վերջինս հյուրասենյակում բազմոցին քնած է եղել:
***
Հունվարի 31-ին, ժամը 16.45-ի ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները պատուհանից մոտք են գործել բնակարան. բնակիչը՝ 1942 թ. ծնված Վ. Պ.-ը ներսում չի եղել:
***
Հունվարի 31-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***