Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունվարի 31-ին, ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ներսում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1947 թ. ծնված Գ. Ղ.-ին, ով շտապօգնության կարիք չի ունեցել: