211652_close_icon
views-count87168 դիտում article-date 09:25 01-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. առյուծ-թագավոր տղերքը առաջնագիծը պահում են անառիկ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի զորամասում շարունակում են իրենց զինվորական պարտականությունները փայլուն կատարել ժամկետային զինծառայողները և Արցախի պաշտպանության բանակի սպաները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները կրկին իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն հայտնեցին ՀՀ և ԼՂՀ իշխանություններին ու ողջ հայ ժողովրդին՝ իրենց սատար կանգնելու և տարբեր՝ կենցաղային ու հոգեբանական հարցերում աջակցելու համար՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ իրենք ոչ մի բանի կարիք չունեն և ապահովված են և սննդով, և հագուստով ու այլ առաջին անհրաժեշտության պարագաներով: Նրանք կրկին անգամ հայտարարեցին. «Չենք վախեցել և չենք վախենալու թշնամու և ոչ մի ոտնձգությունից, ընդհակառակը՝ թող իրենք քայլ անելուց առաջ մի լավ մտածեն՝ արժի՞ ոտնձգություն անել հայոց սահմանների նկատմամբ, այլապես հակահարվածը, ինչպես միշտ դաժան է լինելու»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+

Նմանատիպ նյութեր