59630 դիտում
19:33 16-11-2017
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ Արցախի Հանրապետութան «Եղնիկներ» զորամասից. առյուծ տղերքը անառիկ են պահում առաջնագիծը
Ինչպես և խոստացել էինք, «Ազգ-բանակ 2017» ծրագիրը կրելու էր շարունակական բնույթ։ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության անդամները նոյեմբերի 11-12-ը կրկին Արցախում էին։ Այս անգամ ևս ոգևորության ու ուրախ տրամադրության պակաս չէր զգացվում։ Այն լիարժեք դարձրին նաև ՀԿ-ի 2 անդամների ծննդյան տարեդարձերը: Արցախ մտնելուն պես՝ «Բարի գալուստ Արցախ» գրությամբ վահանակի մոտ էլ նշեցին տարեդարձերը։
Առաջին օրը եղան Եղնիկների զորամասում, շրջայցից ու ճաշից հետո զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Նարիմանյանի ուղեկցությամբ եղան նաև մարտական դիրքերում և ստորաբաժանումների ՄՏՎ-ներում։
Դիրքապահ տղաներն ու հրամանատարները ստացան Երուսաղեմից բերված օրհնված խաչեր ու մոմեր, տաք գուլպաներ, բենզասղոցներ, հիգիենայի որակյալ պարագաներ, ծառայության ընթացքում կարգապահությամբ աչքի ընկած զինվորներն էլ՝ խրախուսական նվերներ։
Մարտական դիրքերում ևս հանդիպեցինք հոբելյարների․ զինվորներից երկուսի ծննդյան օրն էր։ Ուրախ երգ ու պարով ու զինվորների պատրաստած ծննդյան տորթով էլ շնորհավորեցին հոբելյարներին։
ՀԿ-ի անդամները բարի ծառայություն ու շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խոստացան, որ շատ շուտով նորից կայցելեն նրանց»։
Տեքստը՝ Լիանա Բրյանի
Լուսանկարները՝ Նարե Շահինյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 435+
435+
Նմանատիպ նյութեր
87747 դիտում
09:25 01-06-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. առյուծ-թագավոր տղերքը առաջնագիծը պահում են անառիկ
86352 դիտում
07:03 05-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. առյուծ-թագավոր տղերքը առաջնագիծը պահում են անառիկ