Լեոնարդո Ուլյոա. Ռանիերին ինձ դավաճանեց, այլևս չեմ խաղալու «Լեսթերում»
«Լեսթերի» հարձակվող Լեոնարդո Ուլյոան հայտարարել է, որ այլևս մտադիր չէ խաղալ թիմի կազմում:
«Ես գրում եմ «Լեսթերի» երկրպագուների հանդեպ ամենայն հարգանք տածելով: Զգում եմ, որ Ռանիերին ինձ դավաճանեց, իսկ ակումբը` ստորացրեց: Ես այլևս նրանց կազմում չեմ խաղալու», գրել է Ուլյոան իր թվիթերում:
Ֆուտբոլիստի նման արձագանքը պայմանավորված է նրանով, որ «Լեսթերը» հրաժարվեց նրան 9 մլն եվրոյի դիմաց վաճառել «Սանդերլենդին»: Այս մրցաշրջանում արգենտինացին պրեմիեր լիգայում մասնակցել է ընդամենը 12 հանդիպման, միջինը խաղադաշտում անցկացնելով 20 րոպե:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
With all respect for LCFC FANS.
— Jose Leonardo Ulloa (@Ciclone1923) 30 января 2017 г.
I feel betrayed by Ranieri and let down by the club. I will not play again for them...