Պրեմիեր լիգա. «Արսենալ»-ը միավորներ կորցրեց Լեսթերում. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել առաջնության նորեկ «Լեսթեր Սիթի»-ի նկատմամբ: 20-ր րոպեին Ալեքսիս Սանչեսը առաջ մղեց «զինագործներին», սակայն Վենգերի սաների ուրախությունը երկար չտևեց: Երկու րոպե անց Խոսե Ուլլոան հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Արսենալ»-ին չհաջողվեց հաղթանակի նժարը թեքել իր կողմը:
«Լեսթեր» - «Արսենալ»`1:1
Գոլեր` Ուլլոա 22’ – Սանչես 20’